Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս
ԱրցախՀունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:
«Մտքերով Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի հետ՝ այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար»,- գրել է Դենդիասը։