3 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալի համար․ երիտասարդական ԵԱ
ՎերլուծականԴավիթ Սիմոնյանը (92 կգ) և Միսակ Տեփանյանը (+92 կգ) դուրս են եկան Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ:
Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ռուսլան Պերեժլովին, Տեփանյանն էլ նույն հաշվով առավելության է հասել Լիտվայի ներկայացուցիչ Սեբաստիան Տրուչանովիչի նկատմամբ:
Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Դավիթ Սաֆարյանը (51 կգ), իսկ Լուսիա Ավետիսյանը (54 կգ) ու արցախցի Էրիկ Առստամյանը (57 կգ) բավարարվել են բրոնզե մեդալներով։
Եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 14-ին: