Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պահին Ազգային ժողովում է
ՔաղաքականԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող քաղաքացիների խնդիրը.
«Հարցի հետաձգումը հարցի լուծում չէ: Մենք առաջարկում ենք ընդմիջմանը ձեզ մոտ հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և կառավարության՝ այս օրենքի պատասխանատուներին, և միասին փորձենք օրենքում փոփոխություններ անել' ոչ թե հետաձգելով, այլ հարցին կոնկրետ լուծում տալ: Ժամանակ ձգելը հարցի լուծում չէ, միասին կոնստրուկտիվ դաշտում եկեք քննարկենք ընդդիմության կողմից պատրաստած առաջարկը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով Ազգային ժողով հրավիրել կառավարության ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացնում է Լուրեր.com-ի լրագրողը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պահին Ազգային ժողովում է: