3 հազարամյակի պատմություն ունեցող բուրգը ավերվել է շինարարության նպատակով
Աշխարհ
Մայաներին պատկանող աշխարհի հնագույն և ամենաբարձր բուրգերից մեկը ոչնչացվել է Բելիզում շինարարական ընկերություններից մեկի էքսկավատորների միջոցով` նրա տեղում ճանապարհ կառուցելու նպատակով. գրում է Washington Post-ը:
Բելիզի հնագիտական ինստիտուտի ներկայացուցչի խոսքերով` ծիսակարգային այդ համալիրի քանդման մասին, որը կառուցվել է ավելի քան 2.3 հազար տարի առաջ, հայտնի է դարձել մեկ շաբաթ առաջ:
Բացի իր ունեցած պատմական արժեքից` բուրգը հանդիսանում էր նաև Մեքսիկայի հետ սահմանագծին գտնվող Բելիզի տեսարժան վայրերից մեկը:
Երկրի ոստիկանությունը մտադիր է հետաքննություն վարել ընկերության դեմ, որը պատասխանատվություն է կրում պետության հովանավորության ներքո գտնվող բուրգի ավերման համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)