Հնդկաստանի պատմության մեջ առաջին կին զինվորն ինքնասպան է եղել լոգարանում
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի պատմության մեջ առաջին կին զինվոր Շանտի Թիգան կախվելու միջոցով ինքնասպան է եղել Արևմտյան Բենգալիա նահանգում. գրում է The Times Of India-ն: Թերթը հիշեցնում է, որ 969-րդ երկաթգծային գնդում ծառայող կինը հոսպիատալացվել էր անցյալ ուրբաթ օրը՝ ենթադրվող առևանգումից հետո:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ կինը կաշառք էր վերցնում երկաթգծի ոլորտում աշխատանք գտնելու դիմաց: Ոստիկանությունը կասկածում է, որ դա կարող էր ինքնասպանության դրդապատճառ հանդիսանալ:
Այս երեքշաբթի օրը հոսպիտալում գտնվող կին զինվորը գնացել էր լոգարան: Նրա հիվանդասենյակում էր եղել 17-ամյա որդին, ով մի քանի անգամ ձայն էր տվել մորը, սակայն վերջինս չէր արձագանքել: Տղան կանչել էր անվտանգության աշխատակիցներին, ովքեր կոտրել էին լոգարանի դուռը և կնոջը կախված գտել այնտեղ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում