ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Վրաստան
Իրավունք
Հոկտեմբերի 19-ից 21-ը տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան:
Հոկտեմբերի 20-ին Բաթումի քաղաքում կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանի ոստիկանության, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների պատվիրակությունները:
Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներկայացվեցին երկրներից յուրաքանչյուրում այդ ոլորտում կատարված աշխատանքները, ինչպես և խորհրդակցության մասնակիցները ծանոթացան Վրաստանի իրավապահ համակարգում իրականացված բարեփոխումներին:
Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև համաձայնագիր ստորագրվեց հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին:
Հոկտեմբերի 21-ին Թբիլիսիում պատվիրակություններին ընդունեց Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին, որն ամփոփելով և կարևորելով այցի արդյունքները` պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում