Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ունի 2 դուստր տարբեր կանանցից
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ունի 2 դուստր տարբեր կանանցից. գրում է The Chosun Ilbo պարբերականը, որին այդ մասին հայտնի է դարձել չինական անհայտ աղբյուրից։
Ներքին տեղեկությանը տիրապետող մարդկանցից մեկը հաստատել է այն տեղեկությունը, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի կինն այս տարի դուստր էր ունեցել։ Ինչպես հայտնում է պարբերականը, մարտ ամսին նման բան էր ասել ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, ով հյուրընկալվել էր կիմ Չեն Ընին։
Բացի այդ, հայտնում է թերթի աղբյուրը, ՀԿԴՀ առաջնորդն ունի ևս մեկ դուստր, որը լույս աշխարհ է եկել, ենթադրաբար, 2010 թվականին, քանի որ այդ ժամանակ աղջնակի մայրը՝ Unhasu նվագախմբի անդամ Լի Սոլ Չժուն, այլևս հանդես չի եկել նվագախմբում, քանի որ Հս. Կորեայում անընդունելի է համարվում նվագախմբում հղի կնոջ հանդես գալը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան