Ֆրանսիայում «ռասա» բառը կհանվի օրենսդրական ակտերից
Աշխարհ
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է «ռասա» բառը օրենսդրական ակտերից հանելու և այդ բառի կիրառությունը բացառելու օգտին։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով օրենսդրական այդ նախաձեռնության հեղինակի՝ Ալֆրեդ Մարի-Ժանի խոսքերին։
«Ռասա» հասկացությունը լիովին աբսուրդ է, որն իր հերթին հիմք է դարձել ամենավատ գաղափարների համար։ Այն չպետք է տեղի ունենա մեր իրավական համակարգում»,-ասել է Մարի-Ժանը։
Այժմ արդեն «ռասա» բառն ու այդ բառով կազմված բառերի գործածությունը կբացառվի Ֆրանսիայի օրենսդրական ակտերում, միաժամանակ այն կփոխարինվի նոր՝ «էթնիկական» բառով։
Այս օրենսդրական փոփոխության հիմքը երկրի սահմանադրության մեջ առկա այն օրենքն է, որի առաջին հոդվածում գրված է. «Ֆրանսիան ապահովում է հավասարություն իր բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց ծագումից, ռասայից և կրոնական պատկանելությունից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան