Թբիլիսիում գեյ-շքերթն ավարտվել է մասնակիցների փախուստով (տեսանյութ)
Վրաստան
Թբիլիսիում ԼԳԲՏ գեյ-շքերթն ավարտվել է մասնակիցների փախուստով. հայտնում է rbc-ն՝ հղում կատարելով վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությանը։
Սեռական փոքրամասնություններին աջակցող այդ միջոցառումը պատժվել է իշխանությունների կողմից: Թեև ոստիկանությունը պատնեշ է կառուցել ցուցարարների դեմ, ներկա են եղել անգամ հատուկ նշանակության ջոկատի զինվորները, սակայն, այնուամենայինիվ, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։
Ցուցարարներին հակադիր զանգվածը, ճեղքելով ոստիկանների պատնեշը, հարձակվել է ցուցարար ակտիվիստների վրա. վերջիններիս մի կերպ հաջողվել է թաքնվել ոստիկանների ավտոմեքենայում, որն էլ լքել է դեպքի վայրը։
Նշենք, որ ԼԳԲՏ ներկայացուցիչների ակցիան Թբիլիսիում կազմակերպվել էր Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ։ Նախօրեին Իլյա երկրորդ կաթողիկոսը դիմել էր Վրաստանի կառավարությանը՝ խնդրանքով կանխել ակցիան։ Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչներն էլ իր հերթին ասել էին, որ հասարակային միջոցառումների վերաբերյալ որոշումն իրենք չեն կայացնում, քանի որ դա ժողովրդի սահմանադրական իրավունքն է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան