Չիկագոյի բնակիչը տունը մաքրելիս 4, 85 մլն շահումով վիճակահանության տոմս է գտել
Աշխարհ
Չիկագոյի բնակիչն իր խոհանոցում Quick Pick վիճակահանության տոմս է գտել, որը, ինչպես պարզվել է, տիրոջը դարձրել է միլիոնատեր. հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով FoxNews հեռուստաընկերությանը։
Ռիկարդո Սերեցոյի՝ երջանիկ շահողի խոսքերով՝ նրա կինը խոհանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է վիճակահանության 11 տոմս, դրանք տվել ամուսնուն, որ վերջինս ստուգի։ Արդյունքում՝ պարզվել է, որ տոմսերից մեկը շահումով է եղել, այն էլ՝ 4, 85 մլն դոլար։
Սերեցոն, սակայն, չի նշել, թե ինչի վրա է ծախսելու գումարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)