Երգիչ Ջորջ Մայքլը տուժել է ավտովթարից
Աշխարհ
Բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը վնասվածքներ է ստացել այսօր տեղի ունեցած ավտովթարից. գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Sky News հեռուստաընկերությանը։
Ինչպես հայտնել է 49-ամյա երգչի մամուլի պատասխանատուն, Մայքլը ուղևորի կարգավիճակում գտնվելիս է եղել այն ավտոմեքենաներից մեկում, որոնք նախօրեին բախվել էին М1 մայրուղում։
«Նա ունի մակերեսային վնասվածքներ ու կապտուկներ»,-ասել է վերջինս՝ միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել մանրամասները։
Շտապ օգնության աշխատակցի խոսքերով՝ վթարի հետևանքով տուժածներից մեկին ուղղաթիռով շտապ տեղափոխել են լոնդոնյան հիվանդանոցներից մեկը. նա գլխի լուրջ վնասվածք է ստացել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)