Մոր անուշադրության հետևանքով երեխան հայտնվել է ռելսերի վրա՝ գնացքի ժամանումից 1 րոպե առաջ (տեսանյութ)
Աշխարհ
Ֆիլադելֆիայում 28-ամյա Տենեկա Գրիերը ընդամենը մի քանի վայրկյան իր տեսադաշտից բաց է թողել մանկական սայլակի մեջ գտնվող 14 ամսական աղջկան: Սայլակն ինքնաբերաբար հայտնվել է երկաթուղու ռելսերին, հայտնում է NBC10 Philadelphia-ն:
Տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է սայլակը հեռանում կնոջից, դանդաղ սահում ու վայրկենապես շրջվում ռելսերի վրա: Մայրը միանգամից արձագանքել է՝ նա անմիջապես ցատկել է երեխայի մոտ՝ արձակելու նրան պահող գոտիները: Դրանից հետո նա երեխային տվել է օգնության եկած անցորդներից մեկին, ապա սկսել հավաքել ռելսերին թափված իրերը:
Տենեկան 1 րոպե ուներ երեխային փրկելու համար, քանի որ հենց այդքան ժամանակ էր մնում գնացքի ժամանմանը:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք օգնել են կնոջը դուրս գալ ռելսերի վրայից:
Երեխան գրեթե չի տուժել: Իրավապահները հայտնել են, ոչ անուշադիր մորը ոչինչ չի սպառնում այդ դեպքի համար: Այս մասին գրում է 1in.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան