24-ամյա աղջիկը դանակահարելով սպանել է զուգընկերոջը՝ Ստաս Միխայիլովի «համար»
Աշխարհ
ՌԴ Կեմերովո քաղաքում 24-ամյա աղջիկը սպանել է իր կողակցին, քանի որ վերջինս չի թողել աղջկան հանգիստ «վայելել» Ստաս Միխայլովի համերգը: Այս մասին հայտնում է vesti.ru–ն։
Աղջկա խոսքերով՝ տղամարդը խանդի տեսարաններ է սարքել և քաշքշել իրեն՝ փորձելով կտրել հեռուստացույցից: Բարկացած աղջիկը գնացել է խոհանոց, վերցրել դանակ և վերադառնալով սենյակ՝ սպառնացել սիրած երիտասարդին: Վերջինս լուրջ չի վերաբերվել դրան, ինչը «դրդել է» աղջկան սպանության. նա դանակով մի քանի անգամ հարվածել է տղային։ Աղջիկը շտապօգնություն չի կանչել՝ կարծելով, որ վերքերը լուրջ չեն, սակայն նրա տղամարդը մահացել է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)