Կրակոցներ՝ Կաննի կինոփառատոնի ժամանակ
Աշխարհ
Ուրբաթ օրը երեկոյան Կաննի հայտնի կինոփառատոնի ժամանակ երկու կրակոց է հնչել. կրակոցներն արձակած տղամարդուն արդեն ձերբակալել են։ Հայտնում է Взгляд-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։
Անհայտ չարագործը մինչ ձերբակալությունը հասցրել էր գոռալ՝ «Ռումբ», ինչն էլ մեծացրել էր խուճապը։
Դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական Canal+ հեռուստաընկերության ուղիղ եթերի ժամանակ բեմից ոչ այնքան հեռու։ Եթերն ընդհատվել է մոտ 1 ժամով, ապա շարունակվել են աշխատանքները. այդ մասին հայտնել է РИА «Новости»-ն։
Թե ինչն է կրակ արձակողին ստիպել նման բան անել, չի հայտվում։
Հիշեցնենք, որ ամեն տարի ֆրանսիական Կանն քաղաքում ամեն տարի տեղի է ունենում աշխարհում ամենահայտնի մրցանակաբաշխություններից մեկը։ Այս տարի փառատոնը մեկնարկել է մայիսի 15-ին և կավարտվի մայիսի 26-ին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան