Իրանը հրաժարվել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունից
Աշխարհ
Իրանը հրաժարվել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունից՝ նպատակ ունենալով պարզել՝ ատոմային խնդիրն ունի ռազմական բնույթ, թե՝ ոչ։
Ինչպես գրում է ru.apa.az-ը, հղում կատարելով АПА-ին, այդ մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն։
Վերջինս ասել է. «Իրանի ատոմային խնդիրը սուր բնույթ է կրում և երկար պատմություն ունի։ Կարևոր է նաև, որ Իրանը մյուս երկրների նման ընդունի ՄԱԳԱՏԷ-ի պարտականությունները։ Մեր նպատակն էլ հենց այդ է։ Գործակալությունը չի կարող ստուգել՝ Իրանն ունի խաղաղ նպատակներ, թե՝ ոչ։ Տեղեկություն կա նաև, որ Իրանը փորձում կարգավորել պայթուցիկ սարքավորումների արտադրությունը։ Ուստի՝ անհրաժեշտություն է առաջանում պարզել Իրանի միջուկային ծրագրի ռազմական բնույթը, սակայն Իրանի իշխանություններն այդ հարցում մեզ հետ չեն համագործակցում»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)