ԱՄՆ-ում գնացքների բախումից 60 մարդ է տուժել
Աշխարհ
ԱՄՆ-ում Նյու Հեյվեն քաղաքից Նյու Յորք ուղևորվող գնացքը դուրս է եկել երկաթգծերից ու բախվել մեկ այլ գնացքի։ Պատահարը տեղի է ունեցել Փերֆիլտ քաղաքի մոտակայքում։ Բախման պահին երկու գնացքներում եղել է 250 ուղևոր. գրում է РИА «Новости»-ն։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ տուժել է 60 մարդ, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ավելի վաղ հայտնվում էր 50 վիրավորի մասին։ Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։
Ներկա պահին կասեցված է տվյալ տարածքով գնացքների ուղևորափոխադրումը։
Նահանգապետ Դանիել Մելոուն նշել է, որ վթարի տեղանքում կկատարվեն վերականգնողական աշխատանքներ։



















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)