Իտալիայում հարբեցող փոստատարը տեղ չի հասցրել 400կգ նամակ ու ծանրոց
Աշխարհ
Իտալական Սարդինիա կղզում ապրող հարբեցող փոստատարի նկուղում հայտնաբերվել է 400 կգ չառաքված փոստ. հայտնում է РИА «Новости»-ն։
Ոստիկաններն իրողությունը պարզել են՝ ելնելով քաղաքացիների բազմաթիվ բողոքներից, ովքեր հայտնել են, որ իրենց փոստատարը մշտապես խմում է, և իրենք ամիսներով չեն ստացել նամակներն ու ծանրոցները։
Հետախուզության արդյունքում փոստի աշխատողի տանը հայտնաբերվել է մոտ կես տոննա նամակ, ծանրոց, նրանցից որոշները թվագրված են եղել անգամ «2009 թվական»։
Փոստատարին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան