Լիբանանի հարավում բախումներ են տեղի ունեցել
Աշխարհ
Կիրակի գիշերը պաղեստինցի փախստականների՝ Լիբանանի հարավում գտնվող «Ան էլ-Հելվա» ամենամեծ ճամբարում իսլամիստական «Ֆաթհ» խմբավորման և «Ջունուդ աշ-Շամ» շարժման ներկայացուցիչների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, բախման ժամանակ կիրառվել են նռնակներ և հրազեն, ինչի հետևանքով կան տասնյակ վիրավորներ և սպանվածներ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` սպանված է «Ֆաթհ» խմբավորման մեկ ներկայացուցիչ, իսկ մի քանիսն էլ վիրավորվել են:
Հաղորդվում է նաև, որ «Ան էլ-Հելվա» ճամբարի տարածքից մի քանի ռումբ է նետվել Սայիդ քաղաքի կողմը, որոնք, սակայն, պայթել են քաղաքի սահմաններից դուրս:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան