Սվազիլենդի բնակչուհին, չցանկանալով դառնալ թագավորի 14-րդ կինը, հեռացել է երկրից (ֆոտո)
Աշխարհ
Սվազիլենդի 22-ամյա բնակչուհի Տինթսվալո Նգոբենին մերժել է Միսվաթի 3-րդ արքայի ամուսնության առաջարկն ու այժմ ապաստան է խնդրում Միացյալ Թագավորության իշխանություններից։
Ինչպես նշում է Daily Mail-ը, երիտասարդ աղջկան ամենևին էլ չի գրավում արքայի հարեմում 14-րդ կնոջ տեղը զբաղեցնելու հեռանկարը, ինչի պատճառով էլ նա փախել է Անգլիա։ Այս մասին գրել է Tert.am–ը։
«Ես գիտեմ ինչպես է արքան վերաբերվում իր կանանց։ Նրանք նստում են ամրոցում՝ թիկանապահներով շրջապատված, և չեն կարող որևէ տեղ գնալ՝ առանց արքայի համաձայնության։ Ընդհանուր առմամբ, նրանց միայն թույլատրվում է տարին մի անգամ ԱՄՆ այցելել, որտեղ նրանք, թագավորի իմացությամբ, շոփինգի են գնում։ Իսկ այդպիսի կյանք ես չեմ ուզում»,- ասել է փախուստի դիմած հարսնացուն։
Տինթսվալոն պարզաբանել է, որ Սվազիլենդում դեռևս այնպիսի դեպք չի գրանցվել, երբ երևէ աղջիկ մերժել է արքայի ամուսնության առաջարկը, ուստի նա ստիպված է եղել անհետանալ՝ իր նկատմամբ բռնություններից խուսափելու համար։ Այժմ աղջիկը հաստատվել է Բիրմինհեմում և ամեն շաբաթ բողոքի ակցիա է անցկացնում Սվազիլենդի դեսպանատան մոտ։
Սվազիլենդի ավադույթների համաձայն, 45-ամյա Մսվաթի 3-րդ միապետն իրավունք ունի յուրաքանչյուր տարին մեկ իր համար նոր կին ընտրել։
{gallery}2062{/gallery}


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան