Պայթյուն Չինաստանի պայթուցիկների գործարանում. կա 5 զոհ և 20 անհետ կորած
Աշխարհ
Չինաստանի արևելյան Չժանցյու քաղաքի պայթուցիկներ արտադրող գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի պահին գործարանում գտնվել է 34 մարդ, որոնցից 5-ը զոհվել է, ևս 20-ը համարվում են անհետ կորած: Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 9 ողջ մնացած մարդկանց: Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Որոնողական աշխատանքները տեղում շարունակվում են. գրում է AFP-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)