Զբոսաշրջիկներին սխալմամբ ուղարկել էին բոլորովին այլ մայրցամաք
Համաշխարհային Մամուլ
Թուրքական Turkish Airlines ավիաընկերության սխալի պատճառով ամերիկացի զբոսաշրջիկների զույգը հայտնվել է բոլորովին այլ մայրցամաքում. Աֆրիկայի փոխարեն Սենդի Վալդավիզեոյին և նրա ամուսին Թրայեթ Վոյին թուրքական ավիաընկերությունն ուղարկել է Ասիա. գրում է The Daily Telegraph-ը:
Լոսանջելեսցի զբոսաշրջիկները մեկնում էին Սենեգալի մայրաքաղաք Դաքքար, սակայն օդանավի վայրէջքից հետո հայտնաբերել են, որ իրենք հայտնվել են Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում:
Պարզվում է, որ ավիաընկերությունը շփոթել էր օդանավակայանների կոդերը: Դաքքարի համար դա DKR-ն էր, իսկ Դաքքայի համար՝ DAC-ը:
Վայրէջքից հետո հայտնվելով Բանգլադեշում՝ զբոսաշրջիկները տեղեկացրել են Turkish Airlines-ին սխալի մասին: Սակայն ավիաընկերությունը միանգամից չի ընդունել իր մեղքը և երկար ուսումնասիրել է չվերթի վերաբերյալ բոլոր տվյալները: Արդյունքում զույգին Սենեգալ են ուղարկել միայն 12 ժամ ուշացումով:
Միջադեպը տեղի էր ունեցել 2012թ. դեկտեմբերին, սակայն աղմուկ է բարձրացել միայն այժմ, այն բանից հետո, երբ զույգը փորձել է Turkish Airlines-ից փոխհատուցում ստանալ նրա գործած սխալի համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում