Անջելինա Ջոլին ֆիլմում կնկարահանվի իր մոր կերպարում
Աշխարհ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով վերջերս կրծքի կաթնագեղձերի հեռացման վիրահատություն էր տարել, նկարահանվում է սեփական մոր կերպարում. գրում է РИА Новости-ն: Դերասանուհու մայրը մահացել էր 2007-ին 56 տարեկան հասակում քաղցկեղից: Նա 10 տարի պայքարում էր ձվարանների քաղցկեղի դեմ: Կինը Ջոլիի նման զբաղվում էր ակտիվ բարեգործությամբ: Հենց նրա ջանքերով էր հիմնադրվել քաղցկեղով հիվանդներին աջակցող Give Love Give Life (Նվիրի՛ր սեր, նվիրի՛ր կյանք) կազմակերպությունը:
Ֆիլմի պրոդյուսերը լինելու է Անջելինա Ջոլիի ամուսնու՝ Բրեդ Փիթի ղեկավարած Plan B պրոդյուսերական ընկերությունը:
Նշենք, որ այժմ Ջոլին կրծքի վիրահատությունից հետո պատրաստվում է հեռացնել նաև իր ձվարանները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան