Հյուսիսկորեական ծովահենների կողմից առևանգված չինացի ձկնորսներն ազատ են արձակվել
Աշխարհ
Հյուսիսկորեական ծովահենների կողմից առևանգված և 2 շաբաթ պատանդ պահվող չինացի ձկնորսներն ազատ են արձակվել. երեքշաբթի օրը հայտնում է Սինհուա գործակալությունը:
Ինչպես հայտնում են Փհենյանում ՉԺՀ-ի հյուպատոսական բաժանմունքից, ձկնորսական նավը ազատ է արձակվել այսօր առավոտյան և այս պահին վերադառնում է չինական ջրերի տարածք: Դեսպանատանը նշում են, որ ԿԺԴՀ-ն դեռևս պաշտոնապես չի հաստատել այս լուրերը:
Նշենք, որ մայիսի 5-ին զինված անձինք չինական ջրերում պատանդ էին վերցրել ձկնորսական նավը իր 16 հոգուց բաղկացած անձնակազմով: Ծովահենները, ովքեր 95.2 հազար դոլար փրկագին էին պահանջում, առևանգել էին նավը չինական ջրերի տարածքում և տարել այն դեպի հյուսիսկորեական ջրային սահմաններ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան