Չեխական մետրոյում կհայտնվեն «սիրո վագոններ»
Աշխարհ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային մետրոպոլիտենն այն միայնակ սրտերի համար, ովքեր ցանկանում են գտնել իրենց կեսին, կգործարկի «սիրո գնացքներ»:
Տրանսպորտային ընկերության ներկայացուցիչ Ֆիլիպ Դրապալը հայտարարել է, որ գնացքները ոչ միայն կօգնեն քաղաքացիներին գտնել իրենց երջանկությունը, այլև մետրոյի նկատմամբ հետաքրքրություն առաջ կբերեն ավտոմեքենաներով երթևեկող քաղաքացիների մոտ: Սակայն չեխերը այդ գաղափարին միանշանակ վերաբերմունք չցուցաբերեցին: Tyden պարբերականի հարցումների համաձայն՝ բնակչության 46%-ը պաշտպանում է սիրո վագոնների գաղափարը, իսկ նույն քանակությամբ բնակիչներ էլ միանգամայն անտարբեր են այդ նորամուծության նկատմամբ և այն անիմաստ են համարում:
Միայնակ ուղևորների համար նախատեսված վագոնները կառանձնանան իրենց հատուկ գունավորմամբ: Ակնկալվում է, որ առաջին «սիրո գնացքը» գիծ դուրս կգա գալիք տարվա վերջին:
Չեխերն արդեն այդ գնացքներին սեքս-վագոններ մականունն են տվել: Իսկ բնակչության 50%-ն էլ վախենում է, որ կարող է բռնաբարվել այդ վագոններից օգտվելիս:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան