Հս. Կորեայի հեռուստաեթերում առաջին անգամ ցուցադրել են Հրվ. Կորեայի դրոշը
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի հեռուստաընկերությունն առաջին անգամ իր պատմության մեջ ցուցադրել է Հարավային Կորեայի դրոշը: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ճապոնական ԶԼՄ-ներին:
Դրոշը ցուցադրվել է մայիսի 20-ին Փարիզում ընթացող սեղանի թենիսի աշխարհի առաջնության շրջանակներում: Հարավային Կորեայի դրոշը հստակ երևում էր ցուցատախտակի վրա այն խաղի ժամանակ, որում հաղթանակ էր տարել Հյուսիսային Կորեայի մարզիկը:
Առաջ Հյուսիսային Կորեայի հեռուատաընկերությունները միշտ «լղոզում» էին Հարավային Կորեայի դրոշը, եթե այն հնարավոր չէր լինում կտրել կադրից:
Սեուլը ենթադրում է, որ իր դրոշի ցուցադրման վրա դրված արգելքի չեղյալ հայտարարելը, հնարավոր է, նշանակում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է բանակցությունների:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան