Հաղորդավարին կերակրել են կրծքի կաթով ուղիղ եթերում (տեսանյութ)
Աշխարհ
Հոլանդիայում տեսահոլովակը, որում երևում է, թե ինչպես է հաղորդավարը ուղիղ եթերում ուտում ծրագրին հյուր հրավիրված կերակրող մոր կրծքի կաթը, մեծ աղմուկ է բարձրացրել հեռուստադիտողների և հեռուստատեսության աշխատակիցների մոտ. գրում է LifeNews-ը:
Հայտնի հոլանդացի հաղորդավար Պոլ դե Լիուն ցնցել է հանրությանը իր արարքով, երբ ցանկություն է հայտնել համտեսել իր ծրագրին հյուր եկած կերակրող մոր կրծքի կաթը:
Հեռուստահաղորդումը քննարկում էր կերակրող մայրերի կաթի փոխանակման հնարավորությունը: Թեժ քննարկումների ժամանակ հաղորդավարը հայտարարել է, որ գիտակից տարիքում երբևէ չի համտեսել մայրական կաթ և պատկերացում չունի այն մասին, թե ինչ համ ունի վերջինս:
Հյուրի կարգավիճակով հաղորդմանը ներկա մայրն առաջարկել է համտեսել իր կաթը, սակայն հաղորդավարը կտրականապես հրաժարվել է համտեսել այն շշից, այլ ցանկացել է փորձել կաթի համը հենց կրծքից: Ընդ որում, կինը բոլորովին չի շփոթվվել այդ առաջարկից և հենց ուղիղ եթերում կերակրել է հաղորդավարին սկզբում աջ, իսկ ապա՝ ձախ կրծքից:
Հաղորդավարը հայտարարել է, որ ինքը հիանալի համտեսում է կատարել: Նրա արարքը, սակայն, միանշանակ չընկալվեց հոլանդացի հանրության կողմից. վերջինս պահանջում է աշխատանքից ազատել հաղորդավարին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան