Բրեժնևը՝ 20-րդ դարի լավագույն, իսկ Գորբաչովը՝ վատագույն ղեկավար
Աշխարհ
«Ռուսաստանաբնակների շրջանում անցկացրած հարցման համաձայն՝ 20-րդ դարի լավագույն ղեկավար է ճանաչվել Լեոնիդ Բրեժնևը»,- տեղեկացնում է Gazeta.ru-ն:
1964-1982թթ. ԽՍՀՄ-ը ղեկավարած Բրեժնևի մասին դրական է արտահայտվել հարցվածների 56%-ը, իսկ նրա մասին բացասական կարծիք է հայտնել 29%-ը:
Երկրորդ տեղում է Իոսիֆ Ստալինը, որին դրական է վերաբերվում հարցվածների 50%-ը, իսկ բացասական՝ 38%-ը:
Հատկապես վատ վարկանիշ ունի Միխայիլ Գորբաչովը. նրանից դժգոհ է հարցվածների 66%-ը: Նրան զիջում է միայն Բորիս Ելցինը, ումից դժգոհ է հարցվածների 64%-ը:
Հարցումն անցկացվել է 1,5 հազար բնակիչների շրջանում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան