ԱՄՆ-ն հույս է հայտնում, որ վրաց քաղաքական գործիչներին արդար կդատեն. Պետդեպ
Աշխարհ
«ԱՄՆ-ն հույս է հայտնում, որ վրացի քաղաքական գործիչների նկատմամբ դատավարությունը տեղի է ունենալու օրենքի տառին համապատասխան»,- չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը` մեկնաբանելով Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի և Առողջապահության նախկին նախարար Կախեթիի շրջանի նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլիի ձերբակալության փաստը. մեջբերում է Ria Novosti-ն:
«Մենք ուշադիր հետևում ենք պետական ծառայողների նկատմամբ վարվող հետաքննություններրին: Մենք հայտնել ենք վրացական կառավարությանը, որ կարևոր է հետաքննությունը վարել դատական գործընթացի նկատմամբ համապատասխան հարգանքով, և խուսափել այդ գործընթացը քաղաքական վրեժխնդրության վերածելուց»,- ասել է Վենտրելը:
Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել, թե ընկալում է արդյոք ԱՄՆ-ն Մերաբիշվիլիի և Չիաբերաշվիլիի դեմ ծավալվող գործընթացը որպես քաղաքականորեն մոտիվացված:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)