Nissan-ը հետ է կանչում իր 841 հազար ավտոմեքենաները ղեկի անսարքությունների պատճառով
Աշխարհ
Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը ողջ աշխարհից հետ է կանչում իր 841 հազար ավտոմեքենաները: Ինչպես գրում է The Baltimor Sun-ը, հետկանչի պատճառը կառավարման համակարգում ի հայտ եկած խնդիրներն են:
Հետկանչի ենթակա են 2002-2006թթ. ընթացքում Ճապոնիայում արտադրված Nissan Micra մոդելի մեքենաները և նույն ժամանակահատվածում արտադրված Nissan Cube մոդելի մեքենաները:
Ղեկի կառավարման համակարգում այս մեքենաների պտուտակները, պարզվում է, բավականաչափ ձիգ չեն ամրացված, ինչը կարող է հանգեցնել ղեկի աշխատանքի խափանմանը: Ավտոարտադրողը, սակայն, նշում է, որ այդ թերության պատճառով տեղի ունեցած ավտովթարների դեպքերի մասին դեռևս իրեն չեն տեղեկացրել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան