Նորվեգիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով տարհանում են բնակչությանը
Աշխարհ
Նորվեգիայի հարավային շրջաններում այսօր սաստիկ ջրհեղեղի վտանգի պատճառով սկսվել է բնակչության տարհանումը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, ականատեսները հաստատում են, որ Կվամ համայնքում ջրի մակարդակը գետերում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ բարձրանում է կես մետրով: Հոլթե քաղաքում ոստիկանությունը հայտարարել է, որ կա ջրապատնեշների փլուզման վտանգ, և եթե դա տեղի ունենա, ապա ջուրը իր ճանապարհին կքշի կտանի ամեն բան:
Այսօր հայտնի է դարձել նաև, որ հորդառատ անձրևները և հալվող ձյունը ծայրահեղ իրավիճակ են ստեղծել արևելյան Նորվեգիայում` Էսթլանդում: Օդերևութաբանները կանխատեսում են, որ այստեղ սպասվում է վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)