Այսօր Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները
Աշխարհ
Ինչպես գրում է APA ադրբեջանական գործակալությունը, այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում երկկողմ հանդիպում տեղի կունենա Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի և նրա ռուս գործընկեր, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության հարցերը:
Ակնկալվում է նաև Ալիևի հանդիպումը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)