Վենեսուելայի նախագահը ցուցադրել է Պուտինի նվիրած Ուգո Չավեսի բրոնզե կիսանդրին
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի օրը հեռուստաեթերով ցուցադրել է ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իրեն նվիրած ՈՒգո Չավեսի բրոնզե կիսանդրին: Ռուս քանդակագործ Սերգեյ Կազանցևի այս գործը Մադուրոյին էր փոխանցել գործնական այցով Վենեսուելայում գտնվող «Русснефть» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը: «Սա մեր կոմանդանտեի առաջին բրոնզե կիսանդրին է, և այն իր պատվարժան տեղը կզբաղեցնի «Միրաֆլորես» նախագահական նստավայրում»,-հայտարարել է նախագահ Մադուրոն. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)