Երկրաշարժ ՌԴ-ի տարածքում. ԱԻՆ-ը հայտարարել էր ցունամիի վտանգ
Ռուսաստան
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 09:44-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում` Օխոտսկի ծովում`Պետրոպավլովսկ քաղաքից 408 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 8,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը մոտակա բնակավայրերում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 600 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 54,900, և արևելյան երկայնության՝ 153,500:
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ և ավերածություններ չկան:
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է ցունամիի վտանգի առկայության մասին, հետո արդեն հայտնել, որ վտանգն անցել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)