Հեյդար Ալիևին նվիրված «տոնը» մնաց Հայկական եռագույնի ստվերում. Ադրբեջանի դեսպանը «գազազել էր»
Աշխարհ
Մայիսի 10-ին Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան զբոսայգում Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը պատրաստվում էր նշել Ալիևի ծննդյան 90-ամյակը և ծաղկի տոն կազմակերպել, սակայն չգիտես՝ որտեղից, այգում կանգնեցված Ալիևի հուշարձանի կողքին հայտնվում է Հայաստանի Հանրապետության դրոշը: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Տեսարանից «գազազած» Ադրբեջանի դեսպանը հանել է տվել ՀՀ դրոշը: Սակայն տոնախմբությունից հետո հայկական դրոշը կրկին հայտնվում է Ալիևի հուշարձանի կողքին և ծածանվում մինչև հաջորդ օրը: Ի դեպ, այգու հարևանությամբ են գտնվում մի շարք մասնավոր բաղնիքներ, որոնց մոտ կանգնեցված են Հայաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Եվրամիության և Վրաստանի պետական դրոշները: Ադրբեջանի դեսպանատունը փորձել է պարզել բաղնիքների տնօրինությունից, թե ինչպես կարող էր հայկական դրոշը հայտնվել Ալիևի անվան այգում, այն էլ՝ հուշարձանի կողքին, սակայն՝ ապարդյուն: Լուրն իմանալուն պես այգում են հայտնվել ադրբեջանական հեռուստալրագրողները, ովքեր ցանկացել են նկարահանել տեսարանը, սակայն նրանց արգելվել է դա անել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան