Մեծ Բրիտանիայում վագրը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին
Աշխարհ
Բրիտանիայի Կամբրիա կոմսության կենդանաբանական այգու աշխատակցուհին մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել է այգու վագրը. շաբաթ օրը տեղեկացնում է BBC-ն:
Կենդանաբանական այգու տնօրենի խոսքերով`միջադեպը տեղի էր ունեցել ուրբաթ օրը, երբ 24-ամյա Սառա Մաքքլայը մտել էր վագրի վանդակը`դրանով իսկ խախտելով անվտանգության կանոնները: Վագրը հարձակվել էր աղջկա վրա, ավելի ուշ վերջինս հիվանդանոցում մահացել էր:
«Մենք երբեք չենք իմանա, թե ինչի համար էր նա մտել ներս՝ ոչ ոքի ոչինչ չասելով: Նա պատճառներ չուներ վագրի վանդակ մտնելու համար»,-ասել է կենդանաբանական այգու տնօրենը և հավելել, որ վագրի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվի, քանի որ գիշատչի վարքը միանգամայն կանխատեսլի է, վերջինս հետևել է իր վայրի բնազդներին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան