Թբիլիսիում միանգամից 2 բողոքի ցույց է տեղի ունեցել միասեռականների և նրանց ընդդիմադիրների միջև
Վրաստան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայրենի լեզվին նվիրված հուշարձանի մոտ նոխօրեին միանգամից 2 բողոքի ակցիա է տեղի ունեցել: Դրանցից մեկի մասնակիցները սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն էին, ովքեր բողոքի էին դուրս եկել «Ո՛չ թեոկրատիային» լոզունգի ներքո: Հուշարձանի մոտ հավաքված ցուցարարները հայտարարել են, որ իրենք դեմ են Վրաստանի իրանիզացմանը: Ցուցարարների մեկ այլ խումբ հավաքվել էր հուշարձանից 20 մետր հեռավորության վրա: Վերջիններս դեմ էին դուրս գալիս միասեռ միությունների դեմ: Ցույցերն ավարտվել են առանց բախումների և միջադեպերի:
Այօսր «Ո՛չ թեոկրատիային» ակցիայի մասնակիցները նորից հավաքվելու են Վրաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ` այս անգամ պահանջելով պատժել մայիսի 17-ի ցույցի մասնակիցներին. գրում է Trend-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան