Տաջիկստանում արգելափակել են YouTube-ը՝ նախագահի որդու հարսանիքի կադրերի տեղադրման պատճառով
Աշխարհ
Տաջիկստանում արգելափակել են YouTube կայքը, որտեղ անցյալ շաբաթ տեղադրվել էր երկրի նախագահի որդու հարսանիքի տեսագրությունը. գրում է Korrespondent-ը:
«Մենք գրավոր ցուցում ենք ստացել ինտերնետ կապի օպերատորից, և դրանով պայմանավորված` ստիպված ենք եղել փակել կայքը»,-ասել է մատակարարի ընկերության ղեկավարը:
Տաջիկստանի ինտերնետ մատակարարի միության խոսքերով` կապի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը և չեն նշում YouTube կայքի անհասանելիության պատճառը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան