Ֆրանսիայում կեղծ ասպիրինի ռեկորդային քանակ է առգրավվել
Աշխարհ
Ֆրանսիայի մաքսատան աշխատակիցներն առգրավել են Եվրամիության պատմության մեջ ամենախոշոր կեղծ դեղամիջոցների քանակը: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությանը, խոսքը 1.2 մլն կեղծ ասպիրինի հաբի մասին է, որոնք պատրաստվել էին Չինաստանում:
Կեղծ ասպիրինի քանակն առգրավվել էր մայիսի 17-ին Գավրա նավահանգստում: Ասպիրինը թաքցված էր եղել Չինաստանից ներմուծած թեյի բեռի մեջ: Փորձաքննությունը ապացուցել էր, որ դեղամիջոցը պարունակում էր հիմնականում միայն գլյուկոզա, ակտիվ դեղամիջոցներ պարունակող տարրեր նրանում չեն հայտնաբերվել:
Առգրավված ասպիրինը նախատեսվում էր Բելեարյան կղզիներում գտնվող իսպանական ընկերության համար: Այն պլանավորում էին վաճառել Պիրենեյան թերակղզում, Ֆրանսիայի հարավում և Աֆրիկայի ֆրանսախոս երկրներում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան