Կրկին հարձակում եվրոպացի զինվորականի վրա, այս անգամ` Փարիզում
Աշխարհ
Շաբաթ օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անհայտ չարագործը հարձակվել է գիշերային պարեկություն իրականացնող զինծառայողի վրա: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, հանցագործը զինված է եղել դանակով և վիրավորել զինվորին պարանոցի հատվածում: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում:
Հանցագործը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Միջադեպն արդեն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով պաշտոնական այցով գտնվում է Եթովպիայում: Նա հայտարարել է, որ հետաքննության այս փուլում հիմքեր չկան տեղի ունեցածը կապել մայիսի 22-ին Լոնդոնում զինվորի սպանության հետ:
Նշենք, որ թագավորական բանակի թմբուկահար Լի Ռիգբիի վրա հարձակվել էին նիգերական ծագմամբ 2 բրիտանացիներ, որոնց ձերբակալել էին դեպքի վայրում: Հանցագործներից մեկը տեղի ունեցածը որակել է որպես վրեժխնդրություն բրիտանացի զինվորնեերի կողմից սպանված մուսուլմանների համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան