Աշխարհի ամենաթանկարժեք կոնյակը (ֆոտո)
Աշխարհ
1858 թվականին Cognac Croizet ընկերության կողմից արտադրված «Cuvee Leonie» կոնյակն աշխարհում ամենաթանկարժեքն է։ 2011-ին 153 տարվա հնեցման «Cuvee Leonie» կոնյակը վաճառվեց ավելի քան 101 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 156.740 ԱՄՆ դոլար)։ Ռեկորդային գինը պարունակել է ինչպես խմիչքի արժեքը, այնպես էլ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շիշը։
Գինեսի ռեկորդների գրքում հայտնված այս կոնյակը կարող է պատվիրել յուրաքանչյուրը՝ նյույորքյան Financial District Wine & Liquor ընկերությունում՝ վճարելով վերոհիշյալ գինը։
Այս կոնյակը հատկապես հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ուինսթոն Չերչիլն ու գեներալ Էյզենհաուերը դրանով տոնել են Դաշնակիցների հաղթանակը՝ 2-րդ համաշխարհային պատերազմում։




















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան