Մեքսիկայում խոշոր ՃՏՊ-ից զոհվել է 16 զբոսաշրջիկ
Աշխարհ
Մայիսի 26-ի երեկոյան Մեքսիկայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 20-ը. գրում է Associated Press-ը` հղում կատարելով Մեքսիկայի իշխանություններին: Զոհվածների թվում կա 7 կին և 2 երեխա: Տեղեկությունն այն մասին, թե զոհերի թվում կան արդյոք օտարերկրացիներ, չի հստակեցվում:
Միջադեպը տեղի է ունեցել Իդալգո նահանգում: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, վթարի պատճառը եղել է ավտոբուսի պայթած անիվը, որի արդյունքում այն կողաշրջվել էր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան