Հրաձգություն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում. կա 1 զոհ և վիրավորներ
Աշխարհ
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում մայիսի 26-ին անհայտ տղամարդը իր մեքենայից կրակ է բաց թողել անցորդների ուղղությամբ`սպանելով 1 և վիրավորելով 5 մարդու, որոնց թվում` մեկ ոստիկան: Հանցագործը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում. գրում է Reuters-ը:
Ոստիկանության տվյալներով` նախապես տղամարդը կրակ է արձակել Իդեն քաղաքում, որտեղ վիրավորել է մի կնոջ, իսկ այնուհետև տեղափոխվել է Բրեյդի քաղաք, որտեղ վիրավորել է ևս 2 մարդու: Ապա տղամարդը հետ է վերադարձել Իդեն քաղաք և կրկին կրակ արձակել անցորդների վրա` վիրավորելով 2 հոգու, որից հետո նա ուղղվել է Էոլա բնակավայր, ուր և սպանել է 41-ամյա Ալիսիա Տորեսին:
Վիրավորվել է նաև Կոնչո շրջանի ոստիկանության շերիֆը: Տղամարդու անունը չի բարձրաձայնվում, սակայն հայտնի է, որ նա 23 տարեկան է, ծնունդով՝ Հյուսիսային Կարոլինայից:
Նշվում է, որ բոլոր վիրավորները, բացի շերիֆից, դուրս են գրվել հիվանդանոցից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)