Հս. Կորեան թույլատրել է հարավկորեացի աշխատավորներին վերադառնալ Կեսոն արդյունաբերական գոտի
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները թույլատրել են Հարավային Կորեայի գործարարներին և նրանց աշխատակիցներին վերադառնալ Կեսոն համատեղ արդյունաբերական գոտի. գրում է Associated Press-ը:
Հյուսիսային Կորեայի արած պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ աշխատավորները կարող են վերադառնալ այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի գործարարները հանդիպեն Փհենյանի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ հարավկորեացի գործարարներն ու աշխատավորները հարկադրված էին լքել Կեսոն արդյունաբերական գոտին այս տարվա ապրիլին` Հյուսիսային Կորեայի պահանջով:
Արդյունաբերական համատեղ գոտին տեղակայված է Կորեական թերակղզին հարավի և հյուսիսի բաժանող ռազմական գոտուց 12 կմ հեռավորության վրա: Գոտում գործում է 100-ից ավելի հիմնարկություն, որտեղ աշխատում են տասնյակ հազարավոր հարավկորեացիներ և հյուսիսկորեացիներ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան