Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցում սպառվել է գինին
Աշխարհ
Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են այն մասին, որ իրենց մոտ սպառվում են գինու պաշարները, որոնք անհրաժեշտ են աստվածահաճո արարողությունների կատարման համար. գրում է BBC News-ը: Հոգևորականների կարծիքով` նման իրավիճակÝ առաջ է եկել երկրում գինու արտադրության համար անհրաժեշտ մի շարք մթերքների սղության պատճառով, որի կապակցությամբ էլ երկրում գինու միակ արտադրողը որոշել է դադարեցնել դրա վաճառքը եկեղեցուն:
Հոգևորականների խոսքերով` այս պահին առկա գինու պաշարները կբավականացնեն առաջիկա 2 ամիսների համար: Կկարողանա արդյոք եկեղեցին իրեն թույլ տալ գինի գնել արտերկրից, դեռևս պարզ չէ:
Վենեսուելան վերջին ժամանակներս բախվում է առաջին անհրաժեշտության մթերքների պակասի հետ, որոնց թվում `կաթ, սերուցքային կարագ, սուրճ, զուգարանի թուղթ: Օտարեկրյա տնտեսագետների կարծիքով` երկրում ստեղծված իրավիճակը հետևանք է իշխանությունների պոպուլիստական քաղաքականության, որը կարգավորում է առաջին անհրաժեշտության մթերքների գինը` նվազ ապահով բնակչության խավի շրջաններում իր հեղինակությունը պահելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան