Թուրքիայի և Իսրայելի միջև բանակցությունները փակուղի են մտել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն բանի պատճառով, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ վճարվելիք փոխհատուցման չափի շուրջ, որը Թել Ավիվը պետք է վճարեր թուրքական «Ազատության նավատորմ» նավի զոհված անդամների ընտանիքներին. փոխանցում է CNN Türk-ը:
Համաձայն առկա տեղեկություններին՝ կողմերը 2 հանդիպում են ունեցել և նախնական համաձայնություն են ձեռքբերել: Սակայն վերջին հանդիպումը, որն ընթացել էր փոխարտգործնախարարների մակարդակով հաջողությամբ չի ավարտվել: Կողմերը համաձայնության չեն եկել վճարվող փոխհատուցման չափի հարցում, և բանակցությունները փակուղի են մտել:
Նշենք, որ երկարատև դիվանագիտական հարաբերությունների սառեցումից հետո այս տարվա մարտին Թուրքիան և Իսրայելը նստել էին բանակցությունների սեղանի շուրջ այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն էր խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից Իսրայելի իրականացրած ծովային գործողության համար, որի արդյունքում զոհվել էին թուրք ակտիվիստները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան