Աֆղանստանում ահաբեկիչները հարձակվել են Կարմիր խաչի գրասենյակի վրա
Աշխարհ
Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքում գրոհայինները հարձակվել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակի վրա: Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, սպանվել է պահակություն իրականացնող աֆղանը: Աֆղանստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ հարձակումը սկսվել է կազմակերպության դարպասների մոտ տեղի ունեցած պայթյունից, որը իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը: Այնուհետև գրոհայինները կրակ են արձակել շինության ուղղությամբ և ներս թափանցել:
Կարմիր խաչի գրասենյակից տարհանել են 7 օտարերկրացի աշխատակիցների, որոնցից մեկը ոտքից վիրավոր է: Հետագայում տեղանքը զննելիս հայտնաբերվել է ևս 2 գրոհայինի դիակ:
Աֆղանստանում 1987-ից գործող Կարմիր խաչի գրասենյակի վրա սա առաջին հարձակումն էր: Ահաբեկչության պատասխանատավությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան