Մեքսիկայում մոլեգնած «Բարբարա» փոթորկից զոհվել է 2 մարդ
Աշխարհ
Ինչպես հայտնում է BBC-ն, Մեքսիկայի ափերին վրա հասած «Բարբարա» փոթորկին զոհ է գնացել 2 մարդ: Նշվում է, որ Սանտո Դոմինգո քաղաքում, որին բաժին է հասել փոթորկի տարերային հիմնական հարվածը, զոհվել է երիտասարդ մեքսիկացի և սերֆինգով զբաղվող ԱՄՆ քաղաքացի:
Փոթորկի վրա հասնելուց մի քանի ժամ առաջ որոշ նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, տարհանվել են բնակիչները:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ «Բարբարա»-ից հետո դեռևս երկար ժամանակ երկրում չեն դադարի հորդառատ անձրևները:
Մրրիկը, որն ուժգնացել էր մինչև փոթորկի աստիճան, ջրհեղեղ է առաջացրել Մեքսիկայի հյուսիսային ափամերձ շրջաններում, այդ թվում` Ակապուլկոյում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան