Ավստրալիայում վարչապետի վրա երշիկով սենդվիչ են նետել
Աշխարհ
Ավստրալիայում անհայտ անձը երշիկով սենդվիչ է նետել վարչապետ Ջուլիա Հիլարդի վրա միջնակարգ դպրոցներից մեկում նրա կատարած այցի ժամանակ. գրում է AFP-ն:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, երբ Հիլարդը ժամանել էր մայրաքաղաքային Lyneham միջնակարգ դպրոց՝ աշակերտներին ողջունելու: Համացանցում հայտնված կադրերից երևում է, որ սենդվիչը չի դիպել վարչապետին, այլ անցնելով նրա ձախ ձեռքի կողքով` վայր ընկել հատակին:
«Հավանաբար, նրանք կարծում են, որ ես քաղցած եմ»,-կատակել է վարչապետը:
Նշենք, որ սա այս ամսվա ընթացքում վարչապետի վրա սենդվիչ նետելու 2-րդ դեպքն է: Նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել մայիսի 8-ին՝ մեկ այլ դպրոց կատարած այցելության ժամանակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան