Երկրի բնակչությունը անցյալ տարվա ընթացքում հարստացել է 8%-ով. Global Wealth
Աշխարհ
Համաձայն Global Wealth 2013-ի կողմից հրապարակած ամենամյա զեկույցի՝ մասնավոր տնտեսությունների ձեռքում գտնվող համաշխարհային ակտիվները 2012թ. ընթացքում աճել են 7.8%-ով՝ ի համեմատություն անցյալ տարվա կազմելով 135.5 տրլն դոլար. մեջբերում է Взгляд-ը:
Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ աշխարհի ամենահարուստ տարաշարջաններ շարունակում են մնալ Հյուսիսային Ամերիկան և Արևմտյան Եվրոպան, որտեղ մասնավոր սեփականությունների ձեռքերում կենտրոնացած է համապատասխանաբար 43.3 տրլն և 35.8 տրլն դոլար:
Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանի հարստությունը (բացառությամբ՝ Ճապոնիայի) կազմում է 28 տրլն դոլար:
Արևելյան Եվրոպայի մասնավոր սեփականատերերի ֆինանսական ակտիվները 2012-ին կազմել են 2.3 տրլն դոլար: Սակայն Boston Consulting Group խորհրդատվական ընկերության փորձագետների հաշվարկներով՝ հենց այս տարածաշրջանում է նկատվում կուտակումների առավել դինամիկ աճ, որոնք 5 տարիների ընթացքում կարող են աճել՝ հասնելով 4 տրլն-ի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան