Թուրքական կործանիչները հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրաքի տարածքոմ
Աշխարհ
Թուրքական 2 RF-4 կործանիչները հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրաքի Քրդական ինքնավարության տարածքում. ուրբաթ օրը հայտնում է Թուրքիայի ԶՈՒ պաշտոնական կայքը, փոխանցում է Trend-ը:
Հետախուզական թռիչքների նպատակը Իրաքի Քրդական ինքնավարության տարածքում Թուրքիայի տարածքը լքած Քրդական աշխատավորական կուսակցության զինված գրոհայիններին հայտնաբերելն է:
Նշենք, որ ազատազրկման մեջ գտնվող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել խմբավորման անդամներին վայր դնել զենքը և հեռանալ Թուրքիայից: Թուրքիայի իիշխանություններն իրենց հերթին խոստացել էին զենքը վայր դրած գրոհայինների համար երկրից ապահով դուրս գալու պայմաններ ապահովել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան